11/05/2020 14:54
Կարեն Կարապետյանը հանձնաժողովի փակ նիստում տվեց մեզ հետաքրքրող հարցի պատասխանը․ Անդրանիկ Քոչարյան (Տեսանյութ)
Կարեն Կարապետյանը պատասխանել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հարցերին, նիստից հետո լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Պարոն Կարապետյանը հանձնաժողովի փակ նիստում տվեց մեզ հետաքրքրող հարցի պատասխանը, ուրիշ բան, որ հանձնաժողովը միայն Կարեն Կարապետյանի տված հարցի պատասխանի վրա չի հիմնվում, հանձնաժողովն ունի այդ հարցի հետ կապված ուսումնասիրություններ», - ասաց Քոչարյանը։
Հարցին՝ Կարեն Կարապետյանը պնդե՞լ է իր այն հայտարարությունը, որ անորակ դիզվառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չի աշխատել, և արդյոք դա հիմք է հանդիսացել հանձնաժողվի կողմից այդ պնդումն ի գիտություն ընդունելու համար՝ Քոչարյանն ասաց․
«Ես հենվում եմ այն զինվորականների պատասխանների վրա, որոնք եղել են մինչև Կարեն Կարապետյանը և շատ կարևոր եմ համարել պաշտպանության բանակի հրամանատարի բացատրությունները»։