11/05/2020 10:26
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում ԱԺ նիստին
Խորհրդարանն այսօր սկսեց աշխատանքները նախորդ օրերին քննարկած նախագծերի քվեարկությամբ։
«Լուսավոր Հայաստանը» չմասնակցեց քվեարկություններին։
Խմբակցության պատգամավորները ներկա չեն ԱԺ նիստին։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի և իշխանական պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել։
Դրանից հետո Մարուքյանը հայտարարել էր, որ ԼՀԿ-ն լքում է նիստերի դահլիճը՝ որոշելու, թե ինչպես հետագայում աշխատելու խորհրդարանում։ Մարուքյանն ընդգծել էր, որ իրենք ակնկալում են քաղաքական գնահատականներ։