11/05/2020 14:59
Ապրիլյան քննիչ հանձնաժողովի հաջորդ հրավիրյալն ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն է (Տեսանյութ)
ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը դեռ հստակ որոշում չունի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին խորհրդարան հրավիրելու վերաբերյալ, լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Փոխարենը նա նկատեց, որ հանձնաժողովի հաջորդ հրավիրյալն ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն է:
«Նամակն արդեն ուղարկել եմ», - ասաց նա։
Քոչարյանը նկատեց, որ Նալբանդյանն այս պահին Մոսկվայում է և անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ են նրա մասնակցությունը հանձնաժողովի նիստին ապահովել տեսակապի միջոցով։
Հիշեցնենք, որ այսօր հանձնաժողով էր հրավիրվել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: