11/05/2020 14:41
Բավականին գրգռված և քաղաքականացված պրոցես է․ Կարեն Կարապետյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին (Տեսանյութ)
Կարեն Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է միջնորդել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար։
«Ես հարգում և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը և ավանդն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախության և կայունության գործընթացում։ Երկու տարի է համարյա այս դատական պրոցեսը տևում է և հավանական է, որ շատ երկար ժամանակ դեռ կարող է տևել, այդ իսկ պատճառով ես միջնորդություն եմ տվել, որպեսզի խափանման միջոցը փոխվի», - ասաց նա։
Հարցին՝ համարո՞ւմ է սա քաղաքական հետապնդում, Կարապետյանը պատասխանեց.
«Բավականին գրգռված և քաղաքականացված պրոցես է։ Ոչ մեկ չի ասում՝ անմեղացրեք մեղավորին, մենք միայն ասում ենք՝ հանգամանքները հաշվի առնելով, պրոցեսը մեկ այլ կերպ իրականացրեք՝ խափանման միջոցը փոխելով»։