11/05/2020 11:52
Եթե Արցախին վերաբերող հարցեր կան, քննարկմանը պետք է մասնակցի նաև ԱՀ ՄԻՊ-ը. Արման Թաթոյան
Արցախի ՄԻՊ-ի հետ ունենք շատ բարձր մակարդակի համագործակցություն՝ ամենօրա ռեժիմով, ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավուքնների պաշտպան Արման Թաթոյանը:
«Կապի մեջ ենք թե գրավոր հաղորդակցութայմբ, թե բանավոր: Կարող եմ ասել, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն այսօր ունի կայացման բարձր նշաձող», - ասաց նա:
Իմքայլական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին՝ կան արդյոք շփումներ և քննարկումներ ադրբեջանցի իր գրծընկերոջ հետ, Թաթոյանը պատասխանեց՝ ուղիղ շփումներ, որպես այդպիսիք, չկան, սակայն միջազգային հարթակներում մշտապես պատրաստակամություն է հայտնել՝ հանդիպելու և քննարկելու այս կամ այն հարցը:
«Բայց ես միշտ նշել եմ, որ եթե Արցախին վերաբերող հարցեր կան, ապա այդ քննարկմանը պետք է մասնակցի նաև Արցախի ՄԻՊ-ը», - շեշտեց ՀՀ մարդու իրավուքնների պաշտպանը: