11/05/2020 17:43
Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 53,5 հազարի
Անցած օրվա ընթացքում Բելգիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 368 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 53 449, երկուշաբթի հայտնում է երկրի առողջապահության նախարարության ճգնաժամային շտաբը:
Բժիշկներն ընդգծում են, որ հիվանդների և մահացածների, ինչպես նաև հոսպիտալացվածների թիվը շարունակում է աստիճանաբար նվազել, սակայն կարանտինային միջոցառումների թուլացման ընթացքում անհրաժեշտ է շարունակել սանիտարական կանոնների խստորեն պահպանումը:
Օրվա ընթացքում Բելգիայում 62 հիվանդ է մահացել կորոնավիրուսից, մահացությունների ընդհանուր թիվը 8707 է: