11/05/2020 18:38
Բուլղարիայում կբացվեն կինոթատրոնները, թանգարաններն ու գրադարանները
Այսօրվանից Բուլղարիայի բնակիչները հնարավորություն կունենան այցելել կինոթատրոններ, թանգարաններ և գրադարաններ, որոնք փակվել էին երկու ամիս առաջ՝ կապված կորոնավիրուսային պանդեմիայի հետ, հայտնում է Բուլղարիայի ազգային ռադիոն՝ (ԲԱՌ) հղում անելով Առողջապահության նախարարության կարգադրությանը:
Մարտի 13-ին Բուլղարիայի խորհրդարանը հաստատել էր կառավարության նախաձեռնությունը՝ COVID-19-ի հետ կապված միամսյա արտակարգ դրություն սահմանելու մասին, որը հետագայում երկարաձգվել էր մինչև մայիսի 13-ը:
Կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը Բուլղարիայում 1981 է: