11/05/2020 11:42
Ուհանի իշխանությունները խոստանում են թույլ չտալ կորոնավիրուսի երկրորդ ալիքը
Չինական Ուհան քաղաքի իշխանությունները խոստանում են թույլ չտալ կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Այս մասին հաղորդել են հիգիենայի և առողջության հարցերով տեղական հանձնաժողովից:
«Այս պահին քաղաքը շարունակում է կոշտ միջոցներ ձեռնարկել վիրուսի դեմ պայքարում, մենք հաստատ թույլ չենք տա համաճարակի երկրորդ ալիք», - մեջբերում է ТАСС-ը:
Մեկ օրում Ուհան քաղաքում արձանագրվել էր կորոնավիրուսի հինգ նոր դեպք:
Ներկայում քաղաքում կա վեց հիվանդ մարդ: