11/05/2020 15:12
Դեպի Լարս տանող Ռազմա-վրացական ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Ռազմա-վրացական ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցնբերի համար, այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից :
Երևանի ժամանակով 12:00-ից այն աշխատում է բնականոն ռեժիմով:
Այս ճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել էր նախօրեի առավոտյան՝ Վրաստանի տարածքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Ռազմա-վրացական ճանապարհը ցամաքային միակ երթուղին է, որը Ռուսաստանին կապում է ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի հետ: