11/05/2020 19:04
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին կոչ է արել նախապատրաստվել COVID-19-ի երկրորդ ալիքին
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրները պետք է պատրաստվեն COVID-19-ի տարածման երկրորդ ալիքին, գրում է ТАСС-ը:
Նա ավելացրել է, որ պետությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի պատրաստ լինեն նման զարգացման:
Նշվում է, որ համապատասխան եզրակացություններն արվում են ռիսկի հերթական գնահատումից հետո: Այս ընթացակարգը պարբերաբար իրականացվում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից:
Ներկայացուցիչն ընդգծել է, որ նոր ալիքնը կարող է առաջանալ նույնիսկ պատշաճ վերահսկման դեպքում:
Համաձայն վերջին տվյալների՝ աշխարհում ավելի քան 4 մլն մարդ վարակված է կորոնավիրուսով, մահացել է մոտ 300 հազար պացիենտ:
Հաղորդվում է նաև 1.5 միլիոն ապաքինվածի մասին: