11/05/2020 18:06
Իսրայելում կորոնավիրուսի հետևանքով ևս երկու պացիենտ է մահացել
Իսրայելում կիրակի երեկոյան COVID-19-ից մահացել է ևս երկու պացիենտ՝ մահացությունների ընդհանուր թիվը հասել է 254-ի, հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը:
Առողջապահության նախարարության զեկույցի համաձայն՝ կիրակի երեկոյան ախտորոշվել է հիվանդության 15 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 16 492-ի:
Նախարարության տվյալներով՝ այժմ երկրում կորոնավիրուսով հիվանդ է 4690 մարդ, նրանցից 73-ը ծանր վիճակում են, 64-ը թոքերի արհեստական օդափոխության սարքի կարիք ունի:
Միևնույն ժամանակ, ապաքինվել է 11 548 մարդ: