11/05/2020 18:44
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 6600-ը
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 109 հազարը, որից ավելի քան 6600-ը՝ մահացու ելքով, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 1683 նոր դեպք, հաշվի առնելով այդ տվյալներն, ընդհանուր առմամբ վարակվել է 109 286 մարդ, ապաքինվել՝ 87 422-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Անցած օրվա ընթացքում 45 մարդ կորոնավիրուսի զոհ է դարձել:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 19-ից մահացել է 6685 մարդ: