11/05/2020 17:19
Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի թիվը նվազել է՝ հասնելով մեկ օրում 123-ի
Անցած օրվա ընթացքում Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 123 մարդ, ինչը քսանով պակաս է կիրակի օրվա համեմատ, սա ամենացածր ցուցանիշն է մարտի 18-ից ի վեր, երբ մահացել էր 107 մարդ, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Համաճարակի սկսվելուց ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 26 744-ի:
Անցած 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է հիվանդության ընդամենը 373 նոր դեպք, ընդհանուր առմամբ՝ համաճարակի սկզբից 227 436 դեպք է հաստատվել: