11/05/2020 14:47
Քաղաքականությամբ չեմ ուզում զբաղվել․ Կարեն Կարապետյան
Կառավարության հետ շատ հարցերում համակարծիք չեմ, լրագրողներին ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Այսօր ես կառավարությանը ցանկանում եմ հաջողություններ, որ այս իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գա, բայց կառավարության հետ շատ հարցերում համակարծիք չեմ», - ասաց Կարապետյանը։
Հարցին՝ առաջիկայում պատրաստվո՞ւմ է քաղաքականությամբ զբաղվել, Կարապետյանը պատասխանեց․
«Ոչ, քաղաքականությամբ չեմ ուզում զբաղվել»։