11/05/2020 14:36
Պատասխանում էի բոլոր հարցերին, որոնք հանձնաժողովն ուղղել է․ Կարեն Կարապետյան (Տեսանյութ)
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց՝ նիստից մանրամասներ հայտնել չի կարող, քանի որ տեղեկատվությունը պետական գաղտնիք է պարունակում։
«Ես պատասխանում էի բոլոր այն հարցերին, որոնք հանձնաժողովն ուղղել է: Քանի որ այն փակ է և պետական գաղտնիք է պարունակում, այդ իսկ պատճառով ավելին ասել չեմ կարող», - ասաց Կարապետյանը։
Պնդմանը՝ հանձնաժողովում էլ է դիզվառելիքի որակի հետ կապված նախկինում արված իր պնդումները վերահաստատե՞լ, Կարապետյանը պատասխանեց․
«Ես այդ հարցին պատասխանել եմ»։
Հիշեցնեք՝ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ անորակ վառելիքի պատճառով 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չէր աշխատում: