11/05/2020 18:28
Լեհաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 16 հազարը
Լեհաստանում կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը գերազանցել է 16 հազարը, հայտնում են հանրապետության առողջապահության նախարարությունից:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 210 նոր դեպք:
Առողջապահության նախարարության տվյալներով ՝ անցած գիշեր կորոնավիրուսով վարակված երեք պացիենտ է մահացել:
Մահացածների ընդհանուր թիվը 803 է: