11/05/2020 11:35
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 282 հազարը
Աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի հաստատված 4 102 955 դեպք, զոհերի թիվը հասել է 282 719-ի, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:
Ապաքինվել է ավելի քան 1.4 միլիոն մարդ:
Աշխարհում հիվանդությունների և մահացությունների քանակով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ մահացել է 79 528 մարդ, հայտնաբերվել է 1 329 791 վարակի դեպք, Իսպանիայում՝ 224 350 (մահացել է 26 621 մարդ), Իտալիայում՝ 224 350 (26 621), Մեծ Բրիտանիայում` 220 449 (31 930), Ֆրանսիայում` 177 094 (26 383), Գերմանիայում՝ 171 657 (7 569), Թուրքիայում`138 115 (3 789), Բրազիլիայում՝ 162 699 (11 123), Իրանում 107 603 (6 640):
Աշխարհի գրեթե 200 երկրներում և շրջաններում գրանցված է կորոնավիրուս: