12/05/2020 11:01
Հայաստանում կորոնավիրուսի 146 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 3538 է
Հայաստանում մայիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 146-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3538-ի, հայտնում են ԱՆ-ից:
ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 1430 մարդ, այս պահին բուժվում է 1970-ը:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան մեկ դեպք:
Մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտը եղել է 82 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է մահվան 47 դեպք, իսկ այլ պատճառներով՝ 19 մահ:
Նախորդ օրը արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 19 է։