12/05/2020 17:38
Աֆղանստանում հուղարկավորության ժամանակ որոտացած պայթյունի զոհերի թիվը հասել է 24-ի
Նանգարհար նահանգի ղեկավարի ներկայացուցիչ Աթոլլա Հոգիյանին հայտնել է, որ թաղամասերից մեկի ոստիկանության պետի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 24 մարդ, վիրավորվել՝ 68-ը, հայտնում է «TOLO News» հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհի և 56 վիրավորի մասին:
Դեպքը տեղի է ունեցել Հևա շրջանում՝ Հաջի Շեյխ Իկրամի հուղարկավորության ժամանակ, որը հրամանատար էր ոստիկանության ստորաբաժանում: Նա մահացել է սրտի կաթվածից՝ նախօրեին:
Ավելի վաղ, նահանգապետի ներկայացուցիչը հայտնել էր, որ մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել: