12/05/2020 16:03
Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 53 779-ի
Բելգիայում անցած մեկ օրվա ընթացքում հոսպիտալացվել է կորոնավիրուսով 43 պացիենտ (նախօրեին հաղորդվել էր 60 հոսպիտալացվածի մասին), ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում հիվանդների թիվը շարունակում է կայունորեն նվազել, երեքշաբթի հայտնել են երկրի առողջապահության ճգնաժամային շտաբից:
Ըստ բժիշկներիч արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 330 նոր դեպք (նախորդ օրը գրանցվել է 368 դեպք), դեպքերի ընդհանուր թիվը բռնկումից ի վեր 53 779 է:
Մեկ օրվա ընթացքում Բելգիայում 65 հիվանդ է մահացել (նախորդ օրը՝ 62 մահվան դեպք), մահացությունների ընդհանուր թիվը 8761 է: