12/05/2020 14:43
ԱՀԿ-ն Հյուսիսային և Հարավային Ամերիկան անվանել է կորոնավիրուսային պանդեմիայի կենտրոն
Հյուսիսային և Հարավային Ամերիկան դարձել են COVID-19 պանդեմիայի կենտրոնը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Մարգարետ Հարիսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Երկու Ամերիկաներում վարակակիրների թիվն աճում է: Մենք Ամերիկային այժմ կոչում ենք պանդեմիայի կենտրոն», - ասել է նա:
Հարիսն ընդգծել է, որ աշխարհում վարակակիրների ամենամեծ թիվը ներկայումս Միացյալ Նահանգներում է: