12/05/2020 17:04
Գերմանիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքից հնարավոր է խուսափել
Գերմանիայում կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքից հնարավոր է խուսափել, եթե պահպանվեն անհրաժեշտ սանիտարական կանոնները, հայտարարել է Ռոբերտ Քոխի ինստիտուտի փոխնախագահ Լարս Շաադը՝ Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Երկրորդ ալիքից կարելի է խուսափել, եթե մենք խուսափենք շղթայական վարակից», - ասել է Շաադը՝ ավելացնելով, որ եթե «մենք բոլորս մեզ գիտակցված պահենք, ապա հնարավորություն ունենք խուսափել վարակի երկրորդ ալիքից»:
Մասնավորապես, նա քաղաքացիներին հիշեցրել է շփումներից խուսափելու, փողոցում այլ մարդկանցից հեռավորություն պահպանելու և ձեռքերը հաճախակի օճառով և ջրով լվանալու կարևորության մասին: Խանութներում և հասարակական տրանսպորտում, որտեղ հեռավորությունը դժվար է պահել, հարկավոր է դիմակներ կրել:
Նա ընդգծել է՝ բուժման դեղամիջոցի բացակայության պայմաններում պետք է «ամեն ինչ անել, որպեսզի դեպքերի ցածր քանակը պահպանվի»: