12/05/2020 18:05
Սաակաշվիլին ԱՄՆ-ին կոչ է անում մասնակցություն ունենալ Ուկրաինայում իրականացվող բարեփոխումների գործընթացին
Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նոր ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է ամերիկյան կողմի մասնակցությունն Ուկրաինայում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում:
Սաակաշվիլին Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Քրիստինա Քուինի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և դեսպանատան «էլ ավելի սերտ ներգրավման հնարավորությունը» բարեփոխումների գործընթացում:
2020 թվականի մայիսի 7-ին Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին նշանակել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի նախագահին առընթեր բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար: