12/05/2020 16:28
ԱՀԿ-ն պատմել է, թե որքան ժամանակ է կորոնավիրուսն ապրում մակերեսների վրա
COVID-19 վիրուսը տարբեր մակերեսների վրա ապրում է մի քանի ժամից մինչև մի քանի օր: Այդ պատճառով է ախտահանումն ու օճառով ձեռքերը լվանալն այդքան կարևոր, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Մարգարետ Հարիսը՝ Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Այս թեմայի շուրջ շատ հետազոտություններ են արվում: Մենք ունենք կարևոր տեղեկություններ, որ վիրուսը կարող է երկար ժամանակ ապրել մակերեսների վրա. մի քանի ժամից մինչև մի քանի օր: Հետևաբար, պետք է հաշվի առնել, որ ցանկացած մակերես, որի մոտ մարդիկ անընդհատ քայլում են, վարակված մակերես է, այդ իսկ պատճառով մենք անընդհատ խոսում ենք ձեռքերը լվանալու անհրաժեշտության մասին», - ասել է նա:
Ըստ նրա՝ այս առումով ախտահանումը դառնում է ծայրաստիճան կարևոր գործոն, և մաքրող միջոցները հանդիսանում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում առանցքային դերակատարներ: