12/05/2020 13:18
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված երեխաների մոտ նկատվել են հիվանդությանը ոչ բնորոշ ախտանշաններ
ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի հիվանդանոցներից մեկի մանկաբուժական բաժանմունքում երեք հիվանդի մոտ ախտորոշվել բորբոքային արձագանքման համախտանիշ, որը, ամենայն հավանականությամբ, կապված է կորոնավիրուսային վարակի հետ, հայտնում է ctpost-ը:
Երեխաների մոտ նկատվում է նշագեղձի սուր բորբոքում, ցավ կրծքավանդակի և որովայնի շրջանում, բայց շնչառության հետ կապված խնդիրներ չկան: Բժիշկները վերահսկում են իրավիճակը և ծնողներին հորդորում են ավելի ուշադիր վերաբերվել երեխաների բողոքներին:
Ինչպես հայտնել է նահանգապետ Նեդ Լամոնտը, նման դեպքերի մասին նրան նախազգուշացրել են Յեյլին կից հակահամաճարակաբանական բժշկական դպրոցի Ալբերտ Քո համալսարանի պրոֆեսորը:
Անցյալ շաբաթ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտնել էր, որ շատ երեխաներ, որոնց մոտ ախտորոշվել է բորբոքային սինդրոմ, կորոնավիրուսի հակամարմինների դրական թեստեր են հանձնել: Այս ախտորոշմամբ երեք երեխա է մահացել: