12/05/2020 16:20
ՄԻՊ արագ արձագանքման խումբը ոստիկանությունում է՝ տեսակցելու ԿԲ-ի մոտ ակցիա իրականացրած անձանց
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության բաժնում է՝ տեսակցելու Կենտրոնական բանկի մոտ ակցիա իրականացրած անձանց։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Կենտրոնական բանկի դիմաց։
Ավելի ուշ ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին ցուցարարներից ոմանց: