12/05/2020 16:13
Բաբկեն Թունյանը վարակված չէ կորոնավիրուսով. ախտորոշման թեստը բացասական է
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի ախտորոշման թեստը բացասական է, այսինքն՝ պատգամավորը վարակված չէ կորոնավիրուսով:
«Բարեկամներ, երեկ ցերեկն ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է։ Ըստ երևույթին, նախորդ օրը մրսել էի։
Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի թեստ հանձնեցի։ PCR թեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է։
Քանի որ ջերմությանս և կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին լուրը լայնորեն տարածվել էր, հուսով եմ՝ այս լուրն էլ կտարածվի, որ հետս ուղղակիորեն և անուղղակիորեն շփված մարդիկ հանգիստ լինեն», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Թունյանը: