13/05/2020 10:53
Հայաստանում կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 3718 է
Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 180-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3718-ի, հայտնում են ԱՆ-ից:
ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 1500 մարդ, այս պահին բուժվում է 2149-ը:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան մեկ դեպք:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է մահվան 48 դեպք, իսկ այլ պատճառներով՝ 21 մահ: