13/05/2020 16:14
WikiLeaks. Ասանժի գործով լսումները կվերսկսվեն սեպտեմբերի 7-ին
WikiLeaks ռեսուրսը հաստատել է, որ իր հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման վերաբերյալ լսումները, որոնք հետաձգվել են կորոնավիրուսի տարածման պատճառով, կվերսկսվեն սեպտեմբերի 7-ին:
«Ջուլիան Ասանժին արտահանձնելու վերաբերյալ սպասվող դատական նիստի վերսկսումը նշանակված է սեպտեմբերի 7-ին: Դատարանի գտնվելու վայրը դեռ որոշված չէ», - ասվում է Twitter-ի գրառման մեջ:
Ի սկզբնե, Ասանժի արտահանձնման վերաբերյալ լսումները նախատեսված էր սկսվել մայիսի 18-ին: