13/05/2020 12:34
Օրական ունենք մոտ 40 միլիոն դոլարի կորուստ, բայց ներարկվել է 80 միլիարդ դրամ. պատգամավոր
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռևս նախորդ տարվա փետրվարին դեմ է քվեարկել կառավարության հնգամյա ծրագրին, և այն մտահոգություններն ու փաստարկները, որ քաղաքական ուժը բերել էր ծրագրում ներառված ցուցանիշների և դրույթների առնչությամբ, ցավոք, իրականացել են, այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Կառավարության անցած մեկ տարվա ճանապարհը ցույց տվեց, որ լրջագույն մտահոգություններ կան: Առաջինը. մենք այդպես էլ չիմացանք՝ որքան նոր աշխատատեղեր են ստեղծվել, երկրորդ՝ աշխատողների որ մասն է դուրս եկել ստվերից:
Բացի այդ՝ մեզանում օտարերկրյա ներդրումները նվազել են: Հենց այս փուլում մեր երկրի դիմադրողականությունն ավելի բարձր կլիներ, եթե օտարերկրյա ներդրումներ, այնուամենայնիվ, լինեին:
Մենք օրական ունենք մոտ 40 միլիոն դոլարի կորուստ, բայց ներարկվել է 80 միլիարդ դրամ: Թե ոնց ենք այս տարբերությունը վերականգնելու, դա շատ բարդ խնդիր է», - նշեց պատգամավորը: