13/05/2020 15:38
Արցախի ԱԺ նախագահի «Ազատ հայրենիք - ՔՄԴ» թեկնածուն Արթուր Թովմասյանն է
Քիչ առաջ Շուշի քաղաքի մշակույթի պալատում ավարտվեց «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստը, որտեղ կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար մեր քաղաքական թիմի կողմից առաջադրվելիք թեկնածուներից առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Նիստում որոշում է կայացվել նաև ձևավորվելիք խորհրդարանում մեր քաղաքական դաշինքի խմբակցության ղեկավար ընտրել Արթուր Հարությունյանին, քարտուղար՝ Էլեոնորա Ավանեսյանին:
Ի դեպ, տեղեկացնեմ նաև, որ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից Կարեն Դանիելյանը կնշանակվի նախագահի աշխատակազմի ղեկավար, Լուսինե Ղարախանյանը՝ կրթության, գիտության և սպորտի հարցերով նախարար, իսկ Արամ Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարար:
Մնացած նշանակումների մասին՝ հերթով՝ առաջիկայում», - նշել է Արայիկ Հարությունյանը: