13/05/2020 15:12
Բելգիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 202 նոր դեպք
Անցած օրվա ընթացքում Բելգիայում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 202 նոր դեպք (նախորդ օրը գրանցվել էր 330 դեպք), բռնկումից ի վեր վարակվածների թիվը հասել է 5398-ի, չորեքշաբթի հայտնել են երկրի Առողջապահության նախարարության ճգնաժամային շտաբից:
«Միտումները շարունակում են հուսադրող լինել», - նշել են շտաբից:
Կորոնավիրուսով 70 հիվանդ հոսպիտալացվել է (նախորդ օրը 43 հոսպիտալացում է կատարվել): Մեկ օրվա ընթացքում 82 հիվանդ է մահացել (նախորդ օրը 60 մահ էր գրանցվել), մահացությունների ընդհանուր թիվը 8 843 է: