13/05/2020 12:30
Քաբուլում հիվանդանոցի վրա գրոհայինների զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հիվանդանոցի վրա գրոհայինների զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, ևս 16 մարդ տուժել է, հայտնում է 1TV-ն՝ հղում անելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհի և 15 տուժածի մասին:
Մահապարտ ահաբեկիչը երեքշաբթի պայթյուն է իրականացրել Քաբուլի հիվանդանոցի մուտքի մոտ, որից հետո զինյալները ներխուժել են շենք: Բուժանձնակազմի միայն մի մասին է հաջողվել է լքել շենքը: Ըստ հեռուստաալիքի, բուժհաստատությանն աջակցում է «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) միջազգային մարդասիրական կազմակերպությունը: Դեպքի վայր ժամանած իրավապահները ոչնչացրել են բոլոր գրոհայիններին: