13/05/2020 14:41
Գերմանիայում ենթադրում են, որ հունիսի 15-ից վերացվելու է սահմանային հսկողությունը
Գերմանիայում ենթադրում են, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ներդրված սահմանային հսկողությունն ամբողջովին վերացվելու է հունիսի 15-ից, հայտարարել է Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Զեեհոֆերը՝ Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Եթե բնակչությունը շարունակի իրեն կարգապահ պահել, օգտագործել պաշտպանիչ դիմակներ և պահպանել հեռավորությունը, անկախ այն մեղմացումներից, որոնք տեղի են ունենում մայիսի ընթացքում ոչ միայն մեր, այլև եվրոպական բոլոր երկրներում, մենք կարող ենք ենթադրել, որ հունիսի 15-ին կրկին կունենանք տեղաշարժի ազատություն», - ասել է Զեեհոֆերը: