13/05/2020 10:16
«Հրապարակ». Արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ ամսով. Մոլերը կգործեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 14-ից արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումն արդեն կարծես հաստատ է, այն կայացրել են՝ ավելի շատ քաղաքական նկատառումներից ելնելով, որպեսզի հնարավորինս հետաձգվի սահմանադրական հանրաքվեի անցկացումը, որը ստիպված կլինեն անցկացնել արտակարգ դրության ավարտից 50-65 օր հետո։
Մենք տեղեկացանք, որ միայն հասարակական տրանսպորտը դեռևս չի աշխատի, հարցը կքննարկեն արտակարգ դրությունը երկարացնելուց օրեր անց, փոխարենը կգործեն առևտրի մեծ կետերը՝ մոլերը։ Մի վերապահում են միայն անում՝ եթե 2 շաբաթ անց վիճակը վատանա, ապա նորից կանցնեն սահմանափակումների խստացման ռեժիմին»: