13/05/2020 16:31
Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 16 539-ի
Իսրայելում կորոնավիրուսային վարակի ախտորոշված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 10-ով և հասել 16 539-ի, COVID-19-ով երկու հիվանդ է մահացել, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Ըստ նախարարության՝ չորեքշաբթի առավոտյան դրությամբ՝ կորոնավիրուսով մահացած հիվանդների թիվը հասել է 262-ի:
Միևնույն ժամանակ, երեքշաբթի երեկոյան ապաքինվել է 90 պացիենտ, ընդհանուր թիվը հասել է 12 173-ի:
Ներկայումս Իսրայելում 4104 մարդ է վարակված կորոնավիրուսով, նրանցից 61-ը ծանր վիճակում է, 51 հիվանդ ունի թոքերի արհեստական օդափոխման կարիք: