13/05/2020 09:51
«Փաստ». Իշխանությունը պատրաստվում է իրավաքաղաքական գնահատականի արժանացնել ՍԴ գործունեությունը
«Փաստ» թերթի տեղեկություններով, օրվա իշխանությունները ՍԴ հարցի հետ կապված, կարծես թե, որոշման են հանգել մասնավորաբար այն առումով, որ պատրաստվում են գնահատականներ տալ։ Թերթը տեղեկություններ ունի, որ իշխանությունը նախ և առաջ պատրաստվում է իրավաքաղաքական գնահատականի արժանացնել ՍԴ գործունեությունը և կոշտ դիրքորոշում հայտնել։ Այս կերպ իշխանությունը փորձ է անելու արդարացնել ՍԴ հետ կապված իրենց ծայրահեղ քայլերը։
Թերթի տեղեկություններով, հնարավոր է գումարվի ԱԺ արտահերթ նիստ, որի առաջնային հարցը վերաբերելու է համապատասխան տեքստի քննարկմանը։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հարցի հետ կապված իշխանական ու մերձիշխանական իրավաբանական թիմն ու իրավաբան պատգամավորները, ՍԴ յոթ դատավորներից ազատվելու հանրաքվե-ԱԺ քվեարկություն դիլեմայից զատ, համագործակցելով թիմի «սփիչռայթերների» հետ, արդեն մոտ մեկ ամիս է՝ նախապատրաստում են այս հարցը «եփելու» գաղափարը, մասնավորաբար, համապատասխան հայտարարության տեքստ է նախապատրաստվում: