13/05/2020 16:23
Լեհաստանը կշարունակի փակ պահել սահմանները
Լեհաստանը կորոնավիրուսի պատճառով կշարունակի փակ պահել սահմանները, հայտնել են երկրի ՆԳՆ-ից:
«ԵՄ երկրների հետ ներքին և արտաքին սահմանների վերահսկողությունը երկարաձգվել է ևս 30 օրով՝ մինչև հունիսի 12-ը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում նշել են, որ մինչ այժմ սահմանները կարող էին հատվել միայն հատկացված տարածքներով:
Ստուգումները կշարունակվեն նավահանգիստներում և օդանավակայաններում: