13/05/2020 19:35
Բրիտանացիները դուրս են գալիս մաքուր օդի
Մեծ Բրիտանիայում չորեքշաբթիից վերացվում են զբոսանքի, բաց տարածքում սպորտով զբաղվելու հետ կապված բոլոր սահմանափակումները, որոնք մտցվել էին մարտից՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: Դա երկրում կարանտինի ռեժիմի թուլացման առաջին փուլն է:
Եթե ավելի վաղ թույլատրվում էր փողոց դուրս գալ օրվա մեջ մեկ անգամ մեկ ժամով, ապա այժմ զբոսանքի համար չկա ո՛չ ժամային, ո՛չ տարածության սահմանափակում:
Նույնիսկ թույլատրվում է տեղաշարժվել ավտոմեքենայով, գնալ ծով կամ զբոսայգի, սակայն՝ միայն ընտանիքի անդամների հետ:
Թույլատրվում է հանդիպել ոչ ընտանիքի անդամների հետ, սակայն օրվա մեջ կարելի է տեսնել մեկ մարդու, այն էլ՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը:
Կանոնները չպահպանելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 3 հազար 200 ֆունտով:
Խորհուրդ է տրվում աշխատել տնից, բացառություն են այն քաղաքացիները, որոնք աշխատում են շինարարության և արտադրության ոլորտներում:
Խորհուրդ է տրվում աշխատանքի վայր գնալ ոտքով կամ հեծանիվով: