13/05/2020 16:48
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 242 հազարը
Ռուսաստանի Դաշնությունում վերջին օրվա ընթացքում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակված 10 028 մարդ, հայտնում է հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Ընդհանուր առմամբ, երկրում վարակվել է 242 271 մարդ: Այսպիսով, երկրում օրական աճը կազմել է 4,3%: Ռուսաստանն աշխարհում կորոնավիրուսային դեպքերի թվով շարունակում է մնալ երկրորդ տեղում: Առաջին տեղում դեռևս ԱՄՆ-ն է՝ 1,37 միլիոն դեպք:
Նոր դեպքեր են հայտնաբերվել ՌԴ 83 շրջանում:
Ամբողջ ժամանակահատվածում COVID-19-ից երկրում մահացել է 2212 մարդ, այդ թվում՝ վերջին 24 ժամում 96-ը:
48 003 մարդ ապաքինվել է, որից 4491-ը՝ վերջին օրվա ընթացքում: