13/05/2020 16:03
Եվրոպայի խորհուրդն անհրաժեշտ է համարում մարդու իրավունքների հարցերով մարմինների մուտքը չլուծված հակամարտություններով, այսպես կոչված, «մոխրագույն գոտիներ»
Այսպես կոչված, «մոխրագույն գոտիներում» ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից Եվրոպայի խորհրդի դիրքորոշումը մնում է անփոփոխ, Aysor.am-ին հայտնել է ԵԽ մամուլի քարտուղար Տատյանա Բաևան:
«Եվրախորհրդի դիրքորոշումն, այսպես կոչված, «մոխրագույն գոտիներում» մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ չի փոխվել», - ասել է Բաևան՝ ի պատասխան Եվրախորհրդին ուղարկված հարցմանը:
Ավելի վաղ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարել էր մարդու իրավունքների պաշտպանության հարցով մարմինների մուտքը չլուծված հակամարտությունների տարածքներ, այսպես կոչված, «մոխրագույն գոտիներ», ապահովելու կարևորության մասին:
«Մեր անդամ պետությունների բոլոր քաղաքացիները պետք է ամբողջությամբ պաշտպանված լինեն Կոնվենցիայով, անկախ այդ շրջաններում փաստացի հսկողությունից կամ դրանց կարգավիճակից: Գլխավոր քարտուղարը պարտավոր է ջանքեր գործադրել ապահովելու համապատասխան մարմինների մուտք՝ կապ պահպանելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որոնց թվին են դասվում անդամ պետության իշխանությունները և դե ֆակտո իշխանությունները, ինչպես նաև ցանկացած անդամ պետություն, որը կարող է հեշտացնել մոնիտորինգը», - հայտարարել էր ԵԽ գլխավոր քարտուղարը: