13/05/2020 11:11
Կորոնավիրուսի հետևանքով մահացած պացիենտը եղել է 65 տարեկան, չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություն. ԱՆ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք, ապաքինվել է ևս 70 մարդ:
ԱՆ-ից հայտնում են, որ արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 65 տարեկան (տղամարդ), չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություն:
Բացի այդ, նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 21 է։