13/05/2020 11:03
Եթե հիվանդացությունների դեպքերն այս տեմպերով գնան, ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների. Նիկոլ Փաշինյան
Եթե հիվանդացությունների դեպքերն այս տեմպերով գնան, մենք ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների, ֆեյսբության ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քանի որ կորոնավիրուսը նվազագույնը 1 տարի մեր կողքին է լինելու, մենք պետք է սովորենք ապրել զուգահեռ։ Բայց դա չի նշանակում՝ առանց կաշկանդվածության վարակվել, առանց կաշկանդվածության վարակել։ Եթե այս տեմպերով գնանք և նոր հիվանդացությունների դեպքերն այս տեմպերով գնան, մենք ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների», - հայտարարեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ սահմանափակումների նպատակն այն է, որ հանկարծ չլինի այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող որևէ քաղաքացի մնա առանց բուժօգնության։
Վարչապետը կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները, հետագա վտանգներից խուսափելու համար։