14/05/2020 15:57
Մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կվերագործարկվի․ Տիգրան Ավինյան
Նախատեսվում է մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջությամբ գործարկել, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։
«Մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կվերագործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում», - ասաց Ավինյանը։
Տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր կլինի։
Պարետն ընդգծեց՝ կվերաբացվեն նաև նախակրթարանները, մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը։
Ավինյանը նկատեց, որ այս բոլոր սահմանափակումների թուլացումները կուղեկցվեն համակեցության հստակ կանոնների պահպանմամբ, որոնց չկիրառումը կհանգեցնի համապատասխան տույժերի ու տուգանքների։