14/05/2020 17:04
Նախնական գնահատմամբ՝ «Wizz Аir»-ը կսկսի թռիչքների վերակազմակերպումը․ Ավինյան
Այսօր «Wizz Аir» ավիաընկերության ներկայացուցիչների հետ քննարկել ենք ՀՀ-ում բազայի հիմնման ու ավիաթռիչքների վերակազմակերպման հարցը, ԱԺ-ում ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Նախնական գնահատմամբ, դա հնարավոր է անել հունիս ամսվա ընթացքում՝ կախված իրավիճակից և դրա գնահատականից, բայց այս փուլում մեր նախնկան պլանն այն է, որ դա տեղի է ունենալու հունիսի կեսերից», - ասաց Ավինյանը։
Անդրադառնալով պետական սահմանի ցամաքային անցակետերի բացմանը՝ Ավինյանը նշեց, որ այդ մասով քննարկումներ դեռևս չեն եղել․
«Բայց մոտ ապագայում այդ հարցով քննարկում կլինի», - ասաց նա։