14/05/2020 17:47
ՀՀ օդային տարածքը նախատեսում ենք բացել հունիսի կեսերից. Ավինյան
ՀՀ օդային տարածքը նախատեսում ենք բացել հունիսի կեսերից, մենք արդեն իսկ եկող անձանց ուղարկում ենք ինքնամեկուսացման, վաղվանից այդպես ենք սկսելու անել, ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:
«Էֆեկտիվորեն հետևելու ենք, որպեսզի նրանք պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը: Անպայմանորեն տուգանելու ենք այն անձանց, ովքեր խախտում են այդ ռեժիմը», - նշեց ՀՀ պարետը: