14/05/2020 10:46
Հայաստանում կորոնավիրուսի 142 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 3860 է
Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 142-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3860-ի, հայտնում են ԱՆ-ից:
ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 1572 մարդ, այս պահին բուժվում է 2219-ը:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան մեկ դեպք:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է մահվան 49 դեպք, իսկ այլ պատճառներով՝ 21 մահ: