14/05/2020 17:15
Մայիսի 15-ից Ռուսաստանից Հայաստան կանոնավոր չվերթները կվերականգնվեն. Ավինյան
Վաղվանից Ռուսաստանից Հայաստան կանոնավոր չվերթներ կվերականգնվեն, Ազգային ժողովում ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։
«Մայիսի 15-ից Ռուսաստանից կանոնավոր չվերթները վերականգնվելու են։ Մենք հնարավորություն ենք տալու անձանց վերադառնալ Հայաստան՝ ինքնամեկուսացման ռեժիմի խստիվ պահպանման պայմաններով», - ասաց պարետը։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության որոշման համաձան՝ ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետը երկարացվեց ևս մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ը։
Միևնույն ժամանակ, մի շարք սահմանափակումներ աստիճանաբար կչեղարկվեն։ Երկուշաբթի օրվանից կբացվեն ժամանցի, սպորտի, մշակութային վայրերը, կգործի հանրային տրանսպորտը։