14/05/2020 09:30
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորել է Ջիանի Բուքիքիոյին Վենետիկի հանձնաժողովի հիմնադրման երեսունամյակի առթիվ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Վենետիկի հանձնաժողովի հիմնադրման երեսունամյակի առթիվ շնորհավորել է հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին և մյուս անդամներին՝ մաղթելով հետագա արդյունավետ գործունեություն, ընդգծելով հանձնաժողովի կարևորագույն դերը եվրոպական ընտանիքի գործունեության հիմքում ընկած արժեքների պաշտպանության և երաշխավորման գործում։
ՍԴ-ից հայտնում են, որ ի պատասխան նշվածի՝ Բուքիքիոն, ի թիվս այլնի, վստահություն է հայտնել, որ նշված երկու ինստիտուտների միջև արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական։