14/05/2020 15:10
Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետում խոչընդոտները կվերացվեն
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը տեսակոնֆերանսի միջոցով ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը, այդ թվում՝ Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետին վերաբերող մի շարք հարցեր, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռքբերել, պահպանելով առողջապահական բոլոր նորմերը, վերացնել սահմանային անցակետի աշխատանքներում առկա խոչընդոտները և հնարավորինս կարճ ժամկետում վերականգնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալների՝ նախահամաճարակային շրջանի մակարդակը: